ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները ստորագրել են 2012-2013 թթ. Համագործակցության ծրագիր![]() 25 ապրիլի 2012 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Չայկան այսօր ստորագրեցին 2012-2013 թթ. Համագործակցության ծրագիր: Ըստ համաձայնագրի, կողմերը միջոցառումներ են իրականացնելու 5 ուղղություններով՝ 1. ծայրահեղական և ահաբեկչական նպատակներով ինտերնետն օգտագործելու դեմ պայքարի հիմնախնդիրները և պրակտիկան, 2. կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի որոլտում փորձի փոխանակում, 3. պրակտիկայի, պայքարի արդյուքների և ձևերի արդյունավետության քննարկում, 4. կոռուպցիոն և այլ իրավախախտումների կանխարգելման հարցում դատախազությունների կադրային ստորաբաժանումների միջև փորձի փոխանակում, 5. քրեական գործերով իրավական օգնություն տրամադրելիս միջազգային համագործակցության ժամանակակից ձևերը և մեթոդները քրեական գործերով հանձնման և իրավական օգնության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի դատախազության մարմինների միջև համագործակցություն: «Համաձայնագիրը իրավական համագործակցության լավագույն ձևն է, որի ընթացքում վերոնշյալ 5 ոլորտներում երկու տարվա ընթացքում կոնկրետ ծրագրեր կիրականացվեն»,- նշեց Աղվան Հովսեփյանը: Իգոր Չայկան էլ նշեց, որ արդեն 6 տարի է սերտ համագործակցությունը շարունակվում է. «Վերջին տարիներին մեր համագործակցությունն ավելի արագ տեմպեր է ստանում: Համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա կողմերի համագործակցության համար»: Չայկան Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից Աղվան Հովսեփյանին հանձնեց Պատվո շքանշանը՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում մեծ ներդրման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |