Կառլեն Մկրտչյանը «Տավրիայի» հետ հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, կոտրել է քիթը![]() 25 ապրիլի 2012 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգի» հայազգի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մեկնաբանել է Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ հանդիպման ընթացքը: «Դաշտի կենտրոնում գնդակն ինձ մոտ էր և ես ուզում էի փոխանցում կատարել թիմակիցներիս, և այդ պահին Ադելեյեն ձեռքով հարվածեց քթիս: Հարձակման պահին ես դաշտում կորցրեցի գիտակցությունս»,- ասել է Մկրտչյանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նրա խոսքով` իր մոտ նախնական ախտորոշմամբ քթի կոտրվածք է. «Դոնեցկ ժամանելուն պես մենք բժշկի հետ կգնանք հիվանդանոց, որտեղ իմ քիթը կհետազոտեն»: Կիսապաշտպանը հուսով է, որ կկարողանա խաղալ Ուկրաինայի Գավաթի կիսաեզրափակչում. «Չգիտեմ, թե ինչ կասեն բժիշկները, բայց իմ խաղալու ցանկությունը շատ մեծ է: «Մետալուրգի» համար յուրաքանչյուր խաղն ամենակարևորն է: Բոլորն էլ հասկանում են «Կարպատների» հետ խաղի գինը: Այդ խաղն առանցքային է մեզ համար»: «Կարպատների» հետ կիսաեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին Դոնեցկում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |