Վարդան Դևրիկյան. Այս ընտրություններում որոշակի տեղ է հատկացված ինտելեկտին![]() 25 ապրիլի 2012 - 13:07 AMT PanARMENIAN.Net - «Հասարակության տարբեր խավերն ու շերտերը դասակարգվում են ըստ ինտելեկտուալ, ոչ ինտելեկտուալ և հուզական խմբերի, որոնք էլ համապատասխանաբար ընտրություններ կատարելիս առաջնորդվում են` ելնելով անձնական դատողություններից, գովազդի ազդեցությունից և նախընտրական քարոզարշավի գրավչությունից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը` ավելացնելով, որ մեր հասարակության հիմնական մասը կուսակցականացված է, ինչն էլ առաջ է բերում ֆանատների խումբ ևս: Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանն էլ նշեց, որ ընտրությունների ժամանակ կարևոր է, թե ինչ ինտելեկտուալ մակարդակ ունեն ընտրողը և թեկնածուն, դրանից էլ ելնելով դատում են, թե ինչքան է գնահատում ընտրողը թեկնածուի ինտելեկտուալ մակարդակը: Նա նաև նշեց, որ այս տարի ընտրություններում, ի տարբերություն նախորդների, որոշակի տեղ է հատկացված ինտելեկտին: Դևրիկյանը հավելեց, որ ինտելեկտն այս ընտրություններում առաջ է մղվում ի դեմս լրագրողների, ինչում նա տեսնում է դրական և բացասական պատճառներ. «Առաջին պատճառն այն է, որ լրագրությունը քաղաքականացաված է և լրագրողները ներգրավվում են քաղաքական գործընթացներին: Երկրորդը` սկսել է գիտակցվել խոսքի կարևորությունը»: Նա նաև նշեց, որ ավելի ցանկալի կլիներ, որ այդ ինտելեկտն արտահայտվեր իրավաբանների և տնտեսագետների միջոցով, բայց, անկախ ընտրությունների արդյունքից, բանախոսը սա համարում է մեծ հաղթանակ: «Այսօր մամուլին վերապահված դերը եթե շարունակվի, շուտով մենք կունենանք որակապես նոր հասարակություն, բայց դա չի նշանակում, թե մենք մնացել ենք լրագրողների հույսին, ուղղակի մեր հասարակությունում ինտելեկտը ճանապարհ գտավ խոսքի միջոցով»,- ասաց նա: Հոգեբանը նաև խոսեց երիտասարդ ընտրողների առանձնահատկությունների մասին, ըստ որի, երիտասարդներն ունեն ֆանատիզմի հակվածություն, որը դրսևորվում է որոշակի քաղաքական ուժի նկատմամբ, բայց երբեմն երիտասարդներն ընտրում են նաև որևէ պաշտոն ձեռք գցելու համար, որն էլ հոգեբանության մեջ դիտվում է որպես ընտրություն՝ ելնելով անձնական շահից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |