Արմեն Աշոտյանը պաշտոնապես կընդունի Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը

Արմեն Աշոտյանը պաշտոնապես կընդունի Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-27-ը պաշտոնական այցով մեկնել է Բուխարեստ՝ մասնակցելու Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին:

ԿԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում են քննարկումներ Բոլոնյան գործընթացի հետամուտ խմբի և այլ շահառուների միջև, ինչպես նաև մշակվելու է հաջորդ տարիների գործողությունների ծրագիրը: Բոլոնիայի գործընթացին անդամակցող երկրների նախարարական գագաթաժողովում վերջնականապես կհաստատվի և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնապես կընդունի Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը՝ 2012-2015 թվականների համար: Քարտուղարության փոխանցումը Հայաստանին բարձրագույն կրթական համակարգում վերջին շրջանում իրականացվող բարեփոխումների միջազգային ճանաչման լավագույն գնահատականներից է: Այն նոր հեռանկարներ է բացում ինչպես Հայաստանի կրթական համակարգի, այլև երկրի միջազգային հեղինակության և վարկանիշի բարձրացման առումով:

Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովի շրջանակում կրթական հարցերի պատասխանատուներին հնարավորություն է ընձեռվելու քննարկել համագործակցության հնարավոր ուղիները` Եվրոպայում բարձրագույն կրթության համաձայնեցված համակարգ ապահովելու նպատակով:

ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունությոն ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը, ինչպես նաև ԿԳՆ-ի և ուսանողական համայնքի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---