ԵԽԽՎ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԸՆՏՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում կընտրվի Հայաստանի ներկայացուցիչը Եվրոպական դատարանում: Այդ մասին հայտարարել է այսօր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` այդ պաշտոնին հավակնում են երեք թեկնածու` Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը, Պետական կառավարման Ակադեմիայի տնօրեն Արմեն Հարությունյանը եւ ՀՀ Արժեթղթերի շուկայի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանը: Նշենք, որ Եվրոպական դատարանի անդամ կարող է դառնալ որոշակի դատական գործունեություն ունեցող եւ օտար լեզուներին տիրապետող անձը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---