Հոգեբան. Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք իսկական PR չենք տեսնում

Հոգեբան. Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք իսկական PR չենք տեսնում

PanARMENIAN.Net - Գրականագետ Վարդան Դևրիկյանն ընտությունների կարևոր առանձնահատկություններից մեկն այն է համարում, որ ընդդիմադիր և իշխանամետ բոլոր կուսակցությունները առաջ են քաշում փոփոխության գաղափարը. «Կամ երկրում ամեն բան այնքան է վատացել, որ հրամայական է դարձել փոփոխությունը կամ հասարակությունն ավելի քաղաքակրթվել է և փոփոխություններ է պահանջում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գրականագետը:

Զրույցում հոգեբան Սամվել Խուդոյանն, անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ժամանակ հոգեբանական բացթողումներին, նշեց. «Սովորաբար քարոզարշավի ժամանակ հաշվարկում են, թե որ տարածաշրջանում, որ խավի համար ինչ պիտի խոսել, բայց մեզ մոտ բոլոր համայնքերում, քաղաքներում ու գյուղերում նույնն են ասում, հաճախ էլ ելույթները կենացների ու բարեմաղթանքնների են վերածվում»: Հոգեբանը նաև նշեց քարոզարշավում օգտագործվող մի շարք սխալներ, որոնցից է ուղղակի քարոզը, որը, հոգեբանի խոսքով, վատ է ազդում. «Մենք լավն ենք` մեզ ընտրե'ք: Նրանք վատն են` մեզ ընտրե'ք»,- ասաց հոգեբանը, նշելով, որ քարոզարշավի ընթացքում մենք իսկական PR չենք տեսնում:

Հոգեբանը հավելեց նաև, որ հասարակության համար ավելի ընկալելի են անուղղակի հրահանգները, իսկ ուղղակի կոչերը կարող են հակառակ ազդեցությունն ունենալ: Սամվել Խուդոյանը քաղաքական ուժերի կարգախոսներից հոգեբանական առումով ազդեցիկ է համարել միայն ՀՅԴ-ի կարգախոսը:

 Ուշագրավ
---