25 ապրիլի 2012 - 14:23 AMT
Թունավորված 3-ամյա երեխայի վիճակը ծանր է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 24-ին`ժամը 00.53-ին, 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացել, որ ժամը 19.15-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Երևանի Նոր Արեշ 48-րդ փողոցի թիվ տան բնակչուհի` 2009 թվականին ծնված Մերի Աշոտյանը:

PanARMENIAN.Net-ին նախարարությունից տեղեկացրին, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: