25 ապրիլի 2012 - 14:28 AMT
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է լուսանկարների մրցույթ

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է լուսանկարների մրցույթ: Դրան կարող են մասնակցել մինչև 17 տարեկան բոլոր ցանկացողները: Նախաձեռնության նպատակն է դպրոցականների աչքերով ներկայացնել, թե որքանով են հաշմանդամություն ունեցող երեխաները ներգրավված կրթական և համայնքային կյանքում, ինչ խնդիրներ կամ ձեռքբերումներ ունեն:

Հանձնաժողովի ընտրած լավագույն աշխատաքները կցուցադրվեն հունիսի 1-ին Սիրահարների այգում կայանալիք ցուցահանդեսին, իսկ հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով և պատվոգրերով:

Գլխավոր մրցանակը` թվային ֆոտոխցիկ: Մրցութային աշխատանքներն ընդունվում են մինչև մայիսի 10-ը: