Բարաք Օբամայի Հայոց ցեղասպանությանը նվիրված ուղերձը չի գոհացրել Թուրքիային

Բարաք Օբամայի Հայոց ցեղասպանությանը նվիրված ուղերձը չի գոհացրել Թուրքիային

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն «վշատացած է»՝ նախարարությանը չի գոհացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան:

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով 2012թ. ապրիլի 24-ին, այս տարի ևս չհիմնավորված մոտեցում ցուցաբերեց այն տարաձայնությունների առնչությամբ, որոնք վերաբերում են թուրքերի ու հայերի ընդհանուր պատմության տառապանքներով լի հատվածին՝ արտացոլելով հայերի դիրքորոշումն այդ հարցում: Մենք պատմական իրողությունները խեղաթյուրող այդ հայտարարությունը համարում ենք խնդրահարույց և հայտնում ենք, որ դա վշտացնում է մեզ»,-ասվում է հայտարարության մեջ:

ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին կրած տառապանքներն ընդհանուր էին և դրանց մասին հիշողությունը նույնքան կարևոր է թուրքերի համար, որքան հայերի»: Նշվում է, որ «չնայած կանխակալ մոտեցումների վրա հիմնված բոլոր միջամտություններին, Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել հասնելու համար պատմական ճշմարտության ճանաչմանը»:

«Թուրքիայի համար այնքան կարևոր դաշնակիցներիը, ինչպիսին ԱՄՆ-ն է, չպետք է խորացնեն խնդիրը, այնպիսի մոտեցում ցուցաբերելով, որը վնասում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, այլ կառուցողական ավանդ ունենալ խնդրի լուծման գործում և նպաստել նրան, որ հայկական կողմը, որը խուսափում է համատեղ պատմական հետազոտությունից, առավել իրատեսական ու հաշտվողական դիրքորոշում զբաղեցնի»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն, հայտնում է TRT-Russian-ն:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայ համայնքին ուղղված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում կրկին դրժել է խոստումը և չի օգտագործել «ցեղասպանություն» բառը: Օբամայի ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր մենք նշում ենք 20-րդ դարի ամենահրեշավոր ոճարգործության՝ Մեծ Եղեռնիտարելիցը: Դրանով մենք հարգում ենք այն 1,5 հայերի հիշատակը, որոնք դաժանաբար սպանվեցին Օսմանյան կայսրությունում: Հիշելով 97 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերին՝ մենք միանում ենք աշխարհի միլիոնավոր մարդկանց: Մենք պարտավոր ենք հիշել այդ իրադարձությունների զոհերի մասին, թույլ չտալու համար, որ դա կրկնվի ապագայում:

Ես բազմիցս եմ իր դիրքորոշումը հայտնել 1915թ. իրադարձությունների վերաբերյալ: Իմ դիրքորոշումը չի փոխվել: Փաստերի լիարժեք ու բացահայտ ընդունումը բխում է մեր շահերից: Մենք չենք կարող առաջ շարժվել՝ հաշվի չնստելով անցյալի փաստերի հետ: Մենք ողջունում ենք այն հայերին ու թուրքերին, որոնք արդեն բռնել են այդ ճանապարհը, և հուսով ենք, որ նրանց թիվը գնալով կավելանա և նրանք կանեն այդ քայլը իրենց կառավարությունների և իմ աջակցությամբ»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:

«Չնայած այս ողբերգությանը՝ ձեր հավատը, խիզախությունն ու ուժը թույլ տվեցին ձեզ վերապրել ու բարգավաճել, համայքներ ստեղծելով ողջ աշխարհում: Չահաբեկվելով՝ դուք պահպանեցիք ձեր ժառանգությունը, փոխանցելով այն սերնդեսերունդ:

Ամերիկայի հայերը հսկայական ավանդ ունեն ԱՄՆ զարգացման գործում, ինչպես նաև մեծ ներդրում ժողովրդավարական, ազատ ու բարեկեցիկ Հայաստանի զարգացման գործում: ԱՄՆ-ն հպարտանում է ձեր ժառանգությամբ ու նրանով, թե ինչպես եք դուք հարգում այն մարդկանց հիշատակը, որոնք զոհվեցին գրեթե 100 տարի առաջ:

Այս տխուր օրը մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին ու հիշում ենք Մեծ Եղեռնի մութ էջերը և այսօր ստեղծում ենք հայ ժողովրդի լուսավոր ապագան»ասվում է Օբամայի ուղերձում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---