Սարկոզի. Մենք պետք է ընդունենք Հայոց ցեղասպանության մասին օրենքը, քանի որ դա արդարացի է, ուրեմն՝ ճիշտ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայի տարածքում անընդունելի է, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, ելույթ ունենալով Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Ըստ նրա, շատերը համամիտ չեն դրան, թեև «դեմ» բերվող փաստարկներն անհիմն են: Սարկոզին նշել է նաև, որ Ֆրանսիան պահանջում է Թուրքիայից վերանայել իր պատմությունը: «Դա թուլության նշան չէ, որովհետև սեփական սխալները հարկավոր է ընդունել»,-հավելել է նա: «Ֆրանսիան ճանաչել, է, որ 20 դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները Հայոց ցեղասպանություն են: Դա ողջ աշխարհն է ճանաչում, քանի որ այդ իրադարձությունները նման չէին ռազմական կորուստների, հայերին ոչնչացնում էին միայն նրանց ազգային պատկանելության համար»,-ասել է Ֆրանսիայի նախագահը ներկաներին: Սարկոզին նաև անդրադարձել է Ցեղասպանության ուսումնասիրության համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկին, անվանելով այն վիրավորական ու անընդունելի: Ըստ նրա, այցելությունը Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան ուղղակի ցնցել է նրան: «Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր չեն եղել այդ հուշահամալիրում, չեն տեսել ու չեն լսել այն, ինչ ես տեսա ու լսեցի՝ ողջ աշխարհի հայերի խորը վշտի վկայությունը: Սակայն, այդ նույն վայրում ես հպարտության զգացում ապրեցի, քանի որ Ֆրանսիան տուն դարձավ այն բոլոր հայերի համար, որոնք հալածվում էին»,-ասել է նա: Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ այս տարվա հունիսին կներկայացվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նոր տեքստը. «Մենք պետք է ընդունենք այդ օրենքը, քանի որ դա արդարացի է, ուրեմն՝ ճիշտ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |