ԼՂՀ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունն այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել «վերահաստատել իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմի պահպանմանը, ընդհուպ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը` ընդունելով համապատասխան եռակողմ հռչակագիր»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԼՂՀ ԱԳՆ-ն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «ամենայն կերպ աջակցել նոր փաստաթղթի ընդունմանը, ինչը կարեւոր քայլ կդառնա հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման ճանապարհին` որպես խաղաղության հաստատման եւ տարածաշրջանում բազմակողմ ինտեգրման անհրաժեշտ պայման»: Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնել, որ այս առաջարկությունը աջակցություն կգտնի բոլոր շահագրգիռ կողմերի մոտ, ինչը Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ անվտանգության հասնելու` տարածաշրջանի քաղաքական ղեկավարների անկեղծ ցանկության վկայությունը կհանդիսանա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---