ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ

PanARMENIAN.Net - Հայաստանում իշխող կուսակցությունների կոալիցիան մայիսի 12-ին որոշում Է ընդունել խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցությունների անցկացման վերաբերյալ: Այդ մասին ասվում է կոալիցիա կազմող` Հայաստանի հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների կողմից խորհրդակցությունների արդյունքում ընդունված հայտարարության մեջ: Այդ կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկել ընդդիմության առաջարկած հարցը` «2003թ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները» (վերջինիս որոշ խմբագրմամբ) եւ առաջարկել է բանակցությունների օրակարգը լրացնել եւս չորս կետով: Դրանց թվում են համագործակցությունը Հայաստանի Սահմանադրության հիմնական կետերի բարեփոխման շուրջ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունը միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաեւ համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի բանաձեւերի կատարման ժամանակացույցի մշակումը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---