ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ «ՉԱՓԱԶԱՆՑ ՁԳՁԳՎԵԼ Է»13 մայիսի 2004 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիզա Ռայսը մայիսի 15-ին Մոսկվա կատարելիք իր այցի ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Այդ մասին Ռայսը հայտարարել է Վաշինգտոնում` մոսկովյան այցի նախաշեմին կազմակերպված ճեպազրույցում: «Ռուսաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք կարգավորել կոնֆլիկտային իրավիճակների մի ամբողջ շարք: Կարծում եմ, բոլորս որոշ չափով հիասթափված ենք, որ Լեռնային Ղարաբաղի դեպքում դա մեզ դեռեւս չի հաջողվել: Մենք կցանկանայինք, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները նորից լրջորեն սկսեն զբաղվել Լեռնային Ղարաբաղի խնդրով», - ասել է խորհրդականը: Ռայսի խոսքերով, այս հակամարտությունը, որը «բացասաբար է ազդում Հայաստանի եւ Ադրբեջանի վրա` տնտեսական եւ քաղաքական զարգացման առումով, «չափազանց ձգձգվել է»:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |