ԵԱՀԿ ԴԵՍՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԸԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ «ԻՐԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը ողջունել է Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ շփումների վերսկսումը: «Ես երկու կողմերին կոչ եմ անում ներգրավվել իրական երկխոսության մեջ` առկա հակասությունները Սահմանադրության շրջանակներում կարգավորելու համար», -ասել է Վ.Պրյախինը: Նա Հայաստանի իշխանություններին կոչ է արել նաեւ վերանայել վերջին հանրահավաքների ընթացքում ձերբակալված անձանց գործերը եւ շարունակել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի բարեփոխումներին ուղղված ջանքերը: Նրա խոսքերով, դա թույլ կտա բացառել «եվրոպական չափանիշների հետ անհամատեղելի» վարչական կալանքների պրակտիկան:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---