ՎՐԱՍՏԱՆԻ ԾԱԼԿԱՅԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԵՎ ԱՋԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ13 մայիսի 2004 - 22:25 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Ծալկայի շրջանում հայերի եւ աջարների միջեւ մայիսի 9-ին տեղի ունեցած ընդհարման փաստով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը: Աղբյուրի համաձայն, ներկայումս կրքերը համեմատաբար հանդարտվել են: Շրջանային վարչակազմի նախագահ Ռազմիկ Հանեսյանի հավաստմամբ, ներքին զորքերի համակազմը շրջանում չի ավելացվել: Նախօրեին այստեղ բերված ներքին զորքերի մոտ 150 զինվորները կմնան եւս մի քանի օր: Սակայն շրջանի աջարական համայնքը շարունակում է անհանգստություն հայտնել` հայտարարելով, որ «հայերը զինված են եւ նրանց պետք է զինաթափել»: Մինչդեռ հայ բնակչությունը պնդում է, որ զինված են հենց աջարները` բերելով մի շարք դեպքերի օրինակներ, երբ իրենց դեմ զենք է օգտագործվել «վախեցնելու նպատակով»: Իրադրությանը տեղում ծանոթանալու համար մայիսի 13-ին Ծալկա է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Բարամիձեն: Բացի այդ, սպասվում է, որ նույն օրը երեկոյան Ծալկայի շրջանից ընտրված հայ պատգամավոր Հայկ Մելտոնյանը այդ հարցի առնչությամբ կհանդիպի Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիաին կամ Ազգային անվտանգության նախարար Զուրաբ Մերաբիշվիլուն: Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Ծալկաի (Արեւելյան Վրաստան) շրջկենտրոնում ֆուտբոլային խաղից հետո, որին մասնակցում էին տեղի գյուղերի երիտասարդները, ծեծկռտուք է տեղի ունեցել աջարների եւ հայերի միջեւ: Արդյունքում մոտ 10 հոգի վնասվածքներ են ստացել: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Մարզերում պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները գործող 9 լողավազանում Ընտրությունը կկատարվի բաց հայտարարության միջոցով՝ կարող են դիմել լողավազանի տեղակայման բնակավայրում ապրող դպրոցականները Էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին տույժ կվճարվի Նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից Արաբկիրի փոխթաղապետերը կալանավորվել են, թաղապետը տնային կալանքի տակ է Ընթահնուր առմամբ մեղադրանք է ներկայացվել 8 պաշտոնատար անձի, որից 3–ը թաղապետարանի պաշտոնյաներ են 2.5 մլրդ դրամ՝ Երևանի մի շարք փողոցների ասֆալտապատմանը Որոշումն առնչվում է մոտ 27 փողոցի |