ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՌԵՒՏՐԱ-ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀՈԼԴԻՆԳ

PanARMENIAN.Net - Հայերի համաշխարհային միության (ՀՀՄ) շրջանակներում նախատեսվում է ստեղծել առեւտրա-արդյունաբերական հոլդինգ: Այդ մասին Երեւանում ՀՀՄ-ի ստեղծման կազմկոմիտեի նիստում այսօր հայտարարել է նրա ղեկավար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, դա կլինի խոշոր կառույց մեծ հիմնադիր կապիտալով, որը կզբաղվի ոչ միայն բիզնեսով, այլեւ գիտությամբ, մշակույթով եւ աշխարհի հայ համայնքների միջեւ կապերի պահպանմամբ: Ա. Աբրահամյանը նշել է, որ տարբեր երկրներից հայ բիզնեսմենները կապիտալի ձեւավորման համար արդեն ներդրել են մոտավորապես 50 մլն դոլար: Խոսելով հոլդինգի աշխատանքի սկզբունքի մասին, նա նշել է, որ կառույցը բաց կլինի եւ նրանում կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: «Միակ պայմանը կլինի այն, որ առաջին երեք տարում հոլդինգը եկամուտի 20 տոկոսը պետք է փոխանցի ՀՀՄ հիմնադրամին, իսկ հետագայում` յուրաքանչյուր տարի 10 տոկոս»,- ասել է Ա. Աբրահամյանը: Այդ գումարը, նրա կարծիքով, բավական կլինի, որպեսզի կազմակերպությունը «կանգնի ամուր հիմքերի վրա»: Ա. Աբրահամյանը տեղեկացրել է, որ հոլդինգի ստեղծմանը զուգահեռ Հայերի համաշխարհային միության շրջանակներում ստեղծվելու է Հայաստանում երկարատեւ նախագծերի իրագործմանն աջակցության հիմնադրամ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---