Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառում Ուկրաինայում Եվրո 2012-ի խաղերի բոյկոտումը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով «Շպիգել» շաբաթաթերթին:
Ըստ շաբաթաթերթի տվյալների, գերմանական կառավարության ղեկավարը խորհուրդ է տալիս խուսափել Լվովում և Խարկովում հավաքականի գլխավոր խաղերին մեկնելուց, քանի դեռ Յուլիա Տիմոշենկոն չի ազատվել:
Տիմոշենկոն դատապարտվել է 2009-ին Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելիս իր լիազորությունները չարաշհելու համար: