ԱՄՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - ԱՄՆ մտադրություն չունեն ռազմական օգնություն հատկացնել Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների լուծման համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ալեքսանդր Վերշբոուն: Նրա խոսքերով` Վաշինգտոնը շարունակում է ակտիվ մասնակցել այդ հակամարտությունների քաղաքական լուծումների որոնման գործընթացում եւ շարունակում է հուսալ, որ Ռուսաստանի հետ համատեղ ԱՄՆ գործադրվող ջանքերն ի վերջո թույլ կտան գտնել այդ «ողբերգական հակամարտությունների» հանգուցալուծումները: «Ինչ վերաբերվում այդ տարածաշրջանում ԱՄՆ ներկայության ավելացման հարցին, ես տեղյակ չեմ որեւէ տարբերակների մասին, որոնք ներկայումս քննարկվում են տվյալ իրադրությունների համատեքստում», - ասել է ամերիկացի դիվանագետը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---