Իրաքում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 2 մայիսի 2012 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Բաղդադի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Պատարագին ներկա էին Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը, Իրաքում Վատիկանի դեսպան, գերպայծառ Ջորջո Լինգուան, քրիստոնեական համայնքների և այլ կրոնների ավանդապահության խորհուրդի նախագահի տեղակալ Ռաադ Ջալիլ Քաջաջին, հայ կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:ՀՀ դեսպանության և բոլոր հայկական կազմակերպությունների անունից ծաղկեպսակներ զետեղվեցին խորանին:Պատարագից հետո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Ապրիլի 28-ին Բաղդադի Հայ Երիտասարդաց Միության սրահում տեղի ունեցավ գրական-գեղարվեստական երեկո` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկավ Երիտասարդաց միության ատենապետը: Ձեռնարկի ավարտին ներկաներին իր խոսքն ուղղեց Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |