Չեխիայում ՀՀ դեսպանը Կարլով համալսարանի ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականությունը![]() 2 մայիսի 2012 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Պրահայի Կարլով համալսարան՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսություն կարդալու նպատակով: Հրավերը կազմակերպել էին համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դասախոս, Հարավային Կովկասի խնդիրների պատասխանատու դոկտոր Սլավոմիր Հորակը՝ Կենտրոնական Եվրոպայի, Բալկանների և Եվրասիայի դիվանագիտական սեմինարի շրջանակներում: Դեսպան Սեյրանյանը ԲՈՒՀ-ի ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմի երկու տասնյակից ավելի անդամներին և Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներին հանգամանալից ներկայացրեց հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ընթացքը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջի զարգացումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց դասախոսությունները դարձնել պարբերական: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |