Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 2-ի նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Ինչպես հաղորդում է խորհրդարանի մամլո ծառայությունը, ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում ևս քվորում չապահովվեց:
ԱԺ նախագահ ՍամվելՆիկոյանը 15:00-ին ստիպված եղավ նիստը հայտարարել չկայացած:
Հարկ է նշել, որ ապրիլին Ազգային ժողովի նախորդ քառօրյա նիստը նույնպես չի կայացել քվորումի բացակայության պատճառով: