Մաշտոցի պուրակի տաղավարների ապամոնտաժումը սկսվել է

Մաշտոցի պուրակի տաղավարների ապամոնտաժումը սկսվել է

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում այս պահին ընթանում է տաղավարների ապամոնտաժման գործընթացը: Այգում հավաքված են ոստիկաններ, ակտիվիստներ, ապամոնտաժումն իրականացնում է «Կենտրոն Կանաչապատում» ընկերությունը:

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն որոշում է կայացրել ըստ որի ` «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել Մաշտոցի պուրակի տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ: Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման ու բնապահպանության վարչությունների պետերի, «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---