3 մայիսի 2012 - 15:33 AMT
Ռոբերտ Շտիգլից. Ներկայումս Աբրահամի հետ մենամարտը ինձ չի հետաքրքրում

Գերմանիայի ներկայացուցիչ WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը ներկայումս մտածում է ոչ թե իր գոտու պարտադիր հավակնորդ Արթուր Աբրահամի հետ մենամարտի մասին, այլ առաջիկայում իր կոչումը պահպանելու:

«Ներկայումս Աբրահամի հետ մենամարտն ինձ չի հետաքրքրում: Առաջ չեմ ընկնում, փորձում եմ կենտրոնանալ միայն կայանալիք մենամարտի վրա: Եթե մայիսի 5-ին հաղթանակ տանեմ, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել Աբրահամի մասին»,-Շտիգլիցի խոսքը հաղորդում է sportbox.ru-ն:

Մայիսի 5-ին Շտիգլիցը ռինգ դուրս կգա ավստրալացի Նադեր Համդանի դեմ: