Մայիսի 3-ին`ժամը 11.00-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայությունը: Ինքնասպան եղած մոտ 50-60 տարեկան քաղաքացու հագուստի մեջ հայտնաբերվել է Նորայր Միքայելյան անվամբ փաստաբանի վկայական: