Պարսից ծոցի շրջանում ամերիկյան կործանիչ է վթարվել

Պարսից ծոցի շրջանում ամերիկյան կործանիչ է վթարվել

PanARMENIAN.Net - Ըստ ԱՄՆ ՌՕՈւ, հինգշաբթի Մերձավոր Արևելքում վթարի է ենթարկվել F-15E կործանիչը, որը պատկանում էր ամերիկյան ռազմա-օդային ուժերին:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, ինքնաթիռի վթարի արդյունքում օդաչուները չեն տուժել, քանի որ հասցրել են տարհանվել:

Անկումը տեղի է ունեցել Հարավ-Արևմտյան Ասիայում, սակայն, հայտնի է, որ բոլոր ամերիկյան ավիաբազաները, որտեղ տեղակայվում են այդ տիպի ինքնաթիռները, գտնվում են Պարսից ծոցի շրջանում: Վթարի պատճառները չեն հրապարակվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---