Գագիկ Ծառուկյան. Ամենակարևորը գնացեք ընտրությունների և ոչ մեկից մի վախեցեք![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի Մատենադարանի մոտ այսօր տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքը, որը սկսվեց էստրադային երգիչների երգերի կատարմամբ: Առաջինը հանրահավաքի մասնակիցներին դիմեց Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանը. «Մեկ ամիս շարունակ մենք եղել ենք Հայաստանի բոլոր բնակավայրերում, հանդիպել ենք 1000-ավոր մարդկանց հետ, ներկայացրել ենք մեր ծրագրերը: Այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր սատարում են ԲՀԿ-ին»: «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր խոսքում նշեց. «Լռության օրը ձեր խիղճը կհուշի՝ ինչպիսին կլինի մեր ապագան: Ընտրությունների օրը դուք կընտրեք այն Հայաստանը, որտեղից մարդիկ չեն փախչում»: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանրահավաքի մասնակիցներին հորդորեց՝ ինչ էլ որ լինի, մասնակցել ընտրություններին. «Ամենակարևորը գնացեք ընտրություններին և ոչ մեկից մի վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու»: Հանրահավաքից հետո նախատեսվող համերգային շոուն տեղի չունեցավ՝ հորդառատ անձրևի պատճառով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |