Թրաֆիքինգի դեմ պայքարի առաջին մրցույթում հաղթող է ճանաչվել Արզուման Հարությունյանը![]() 3 մայիսի 2012 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայտարարվել են թրաֆիքինգի դեմ պայքարի առաջին լրագրողական մրցույթի արդյունքները: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կայացած մրցանակաբաշխության ժամանակ «Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգում առաջին տեղին արժանացավ Արզուման Հարությունյանը` «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրած սոցիալական հոլովակաշարի համար: Երրորդ տեղը զբաղեցրեց Սիրանուշ Մուրադյանը` «Երկիր մեդիա» հեռուստատեսությամբ ցուցադրված «Ճորտերը» ռեպորտաժի համար: Ի դեպ, այդ անվանակարգի երկրորդ տեղը մնացել է թափուր: Ժյուրիի որոշմամբ` մրցանակային տեղեր չէին շնորհվել «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում: Փոխարենը որոշում էր կայացվել հետևողական աշխատանքի համար խրախուսական մրցանակ հանձնել «Հետք» առցանց պարբերականին: 2012-ի մարտին հայտարարված մրցույթին կարող էին մասնակցել 2011-ի հունվարից մինչև դեկտեմբեր ժամանակահատվածում հրապարակված և հեռարձակված նյութերը: Առաջին, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակակիրները ստացան նաև դրամական պարգև` համապատասխանաբար` 300, 200 և 100 հազար դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |