ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅԻՆ ՆՈՐՄԱԼԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ակտիվ քարոզարշավի շարունակման պայմաններում Թուրքիայի համար չափազանց դժվար է քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, այդ մասն նախօրեին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` պատասխանելով Անկարայում լրագրողների հարցերին: «Մեր քաղաքականության նպատակը աշխարհում շատ բարեկամ ունենալն է», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը, ավելացնելով, որ եթե հայերը ցեղասպանության հարցը թողնեին պատմաբաններին, Անկարայի «գործը հեշտ կլիներ»: «Դժվար է գործ ունենալ մի երկրի հետ, որը, մինչ օրս օրակարգում պահելով այդ հարցը, փորձում է ապագա կառուցել», - ասել է Էրդողանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---