Սիրիայի ՆԳՆ-ն ավարտել է Ազգային խորհրդի ընտրությունների անհրաժեշտ նախապատրաստությունը

Սիրիայի ՆԳՆ-ն ավարտել է Ազգային խորհրդի ընտրությունների անհրաժեշտ նախապատրաստությունը

PanARMENIAN.Net - Սիրիական Արաբական Հանրապետության ներքին գործերի նախարարությունն ավարտել է Ազգային խորհրդի ընտրությունների անհրաժեշտ նախապատրաստությունը, որոնք կայանալու են մայիսի 7-ին: Այդ մասին հայտարարել է ՍԱՀ ներքին գործերի նախարար գերենալ Հասան Ջալյալին, հաղորդում է SANA գործակալությունը:

ՆԳՆ ղեկավարը նշել է, որ քվեարկելու իրավունք ունի 18 տարին լրացած յուրաքանչյուր սիրիացի բացառությամբ ծառայության մեջ գտնվող ոստիկանների և զինծառայողների: Երկրում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 14,79 մլն մարդ: Ազգային խորհրդում 250 տեղին հավակնում է 7 195 թեկնածու:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---