Մայիսի 8-ին Հովսաննա Պետրոսյանը կներկայացնի Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված հագուստի նոր հավաքածուն![]() 3 մայիսի 2012 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում կկայանա արցախցի երիտասարդ դիզայներ Հովսաննա Պետրոսյանի հագուստի նոր հավաքածուի ցուցադրությունը։ Դիզայների խոսքով` նոր հավաքածուն Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվերն է և նվիրված է Շուշիի 20-րդ տարեդարձին։ «Հավաքածուն բաղկացած է վեց շորից և կատարված է արցախյան տարազի տարրերով ու ժամանակակից լուծումներով։ Գույներում գերադասում եմ բաց ու հանգիստ երանգները»,- ասաց դիզայները։ Հովսաննա Պետրոսյանի խոսքով` հավաքածուն ստեղծելու գործում իրեն ոգեշնչել է Միքայել Ոսկանյանի «Mix Art» խմբի էթնոջազ երաժշտությունը, ինչից էլ ծագել է որոշ հագուստների վրա թառ գործիք և թթենի պատկերելու գաղափարը։ Նշենք, որ սա դիզայների թվով չորրորդ հավաքածուն է։ Մինչ այդ եղել են «Կանացի քմայք», «Հեղնար» և «Լեռնուհի» հավաքածուները։ «Լեռնուհի» հավաքածուով Հովսաննա Պետրոսյանը մասնակցել է «Ռուսկի սիլուետ» երիտասարդ դիզայներների մրցույթին։ Ինչ վերաբերում է նոր հավաքածուի հետագա ճակատագրին, Հովսաննա Պետրոսյանը հույս ունի, որ այդ հավաքածուով կմասնակցի մայիսի վերջին Երևանում կայանալիք «Նորաձևության շաբաթ» փառատոնին, հաղորդում է Karabakh-open.info-ն:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |