Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մայիսի 3-ին կայացավ «Ժառանգություն» կուսակցության վերջին նախընտրական հանրահավաքը: ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ամփոփեց ընտրարշավը և նշեց, որ լինելով Հայաստանի բոլոր մարզերում և հեռավոր շրջաններում` հասկացել են, որ Հայաստանում դեռ ֆեոդալական կարգեր են գործում:
«Ամեն մի գյուղապետ կարող է իրեն ֆեոդալ համարել, ինչ-որ բարքեր ներմուծել, ընտրել ժողովրդի փոխարեն և որոշել, թե ժողովուրդը ում հանրահավաքին գնա, ումին` ոչ»,- ասաց Արզումանյանը:
Վերջում նա դիմեց բոլոր հավաքվածներին. «Ես ձեզ բոլորիդ սիրում եմ և մայիսի 6-ին հայցում եմ բոլորիդ ձայնը»: