Գոհար Վեզիրյան. ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի համար 10-հազարական դրամ են բաժանում

Գոհար Վեզիրյան. ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի համար 10-հազարական դրամ են բաժանում

PanARMENIAN.Net - ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի համար Կադաստրի շենքի հարևանությամբ գտնվող բիլիարդանոցում այս պահին 10-հազարական դրամ են բաժանում: Այս մասին ահազանգում է Գոհար Վեզիրյանն իր պաշտոնական կայքէջում: «Գոհար Վեզիրյանը ահազանգել է դատախազության թեժ գիծ և Կորյուն Փիլոյանին հայտնել է, որ Էրեբունի փողոցի վրա գտնվող Կադաստրի շենքի հարևանությամբ գտնվող բիլիարդանոցում այս պահին 10 հազարական դրամ են բաժանում ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի համար»,- նշված է հայտարարության մեջ:

Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

Ընդ որում, եթե ընտրությունների մասնակից կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, ապա ՀԱԿ-ը` որպես բլոկ, պետք է հաղթահարի 7 տոկոսի շեմը:

Հայաստանում ընտրություններին հետևելու են 647 միջազգային և 31 հազար տեղական դիտորդներ, ինչը հայկական ընտրությունների համար աննախադեպ թիվ է: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու համար իրենց առաքելություններն են ուղարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (258 դիտորդ),ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը(69), ԵԽԽՎ (37), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (22), ԱՊՀ Դիտորդական առաքելությունը (151), ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) և SILBA միջազգային կազմակերպությունը:

Նախնական արդյունքները կհրապարկվեն քվեարկությունից առնվազն 24 ժամ անց, իսկ վերջնական արդյունքները` քվեարկության 7-րդ օրը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---