Նախագահական ընտրություններ. Ֆրանսիան ընտրում է Սարկոզիի և Օլանդի միջև

Նախագահական ընտրություններ. Ֆրանսիան ընտրում է Սարկոզիի և Օլանդի միջև

PanARMENIAN.Net - Այսօր Ֆրանսիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում հայտնի կդառնա երկրի ապագա նախագահը: Առաջին փուլի արդյունքում, որը տեղի ունեցավ ապրիլի 22-ին, նախագահական պաշտոնի համար պայքարը շարունակեցին սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, նա հավաքել է 28,63 տոկոս ձայներ, և գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին, որի օգտին քվեարկեցին ընտրողների 27,08 տոկոսը:

Մայրցամաքային Ֆրանսիայում ընտրատեղամասերը կբացվեն տեղի ժամանակով 8:00-ին և կաշխատեն մինչև 18:00-ն, իսկ մեծ քաղաքներում՝ մինչև 22:00-ն: Առաջին տվյալներ հայտնի կդառնան մայիսի 6-ի ուշ երեկոյան:

Հարցումները վկայում են Օլանդի ոչ մեծ առավելության մասին: Հարցմանը մասնակցած ֆրանսիացիների 52,2 տոկոսը պատրաստվում են սատարել սոցիալիստների թեկնածուին, իսկ գործող նախագահի օգտին՝ 47 տոկոսը: Տվյալները վկայում են, որ Սարկոզիին հաջողվել է նվազեցնել տարբերությունը Օլանդի հետ, որը կազմում էր 10 տոկոս:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նամակ է գրել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսիս Գովչյանին ու փոխնախագահ Արա Թորանյանին, որտեղ կրկին հաստատել է իր մտադրությունը՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագծի նոր տեքստ ներկայացնել, հայտնում է Nouvelles d`Armйnie-ին:

Նշենք, որ մասնակցելով ապրիլի 24-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը, Սարկոզին խոստացել էր նոր տեքստը ներկայացնել արդեն հունիսին:

Իր նամակներում նախագահը խոստացել է շարունակել պայքարը «հանուն արդարության հաղթանակի»: Իր նամակներում Ֆրանսիայի նախագահը մասնավորապես նշել է, որ ինչպես նա արդեն հայտարարել է 2011թ. աշնանը Երևանում, հայ ժողովուրդը լավ ծրագրված գործողության զոհ է դարձել: «Հայ փախստականները դարձան Ֆրանսիայի հավատարիմ զավակները և շատ բան տվեցին նրան: Իսկ Ֆրանսիայի համար պատիվ էր ընդունել նրանց»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօր Ֆրանսիայի համար պատիվ է պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Ըստ Սարկոզիի, ապրիլի 24-ի արարողությունը կրկին հիշեցրեց նրան սեփական խոստումը՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: «Ես հարգում եմ Սահմանադրական խորհրդի որոշումը, սակայն արդեն հունիսին խորհրդարան նոր տեքստով բանաձև կներկայացվի»,-ասել է Սարկոզին իր նամակներում:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---