Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկել է հանուն մեր ամբողջական ժառանգության

Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկել է հանուն մեր ամբողջական ժառանգության

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Նորք-Մարաշի 10/06 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո նա լրագրողներին ասաց, որ քվեարկել է հանուն մեր ամբողջական ժառանգության՝ թե անցյալի, և թե հատկապես ապագայի համար. «Ես հավատում եմ մեր հայրենիքին, հայ ժողովրդին և հատկապես Հայաստանի քաղաքացուն»:

Անդրադառնալով ընտրակեղծիքներին՝ նա ասաց, որ գնահատականներ կտան վաղը. «Մինչ այդ վստահ եմ, որ վաղը զարթնելու ենք նոր Հայաստանում: Մինչ այդ շտաբը իր տեսակետը կհայտնի: Ես ինքս վաղը երեկոյան հանդես կգամ համալիր գնահատականով»: Ինչպե՞ս եք տեր կանգնելու ձեր ձայներին հարցին, նա պատասխանեց, որ ժողովուրդն է տեր կանգնելու:

Ընտրությունների մեկնարկից մի քանի րոպե անց մասնակիցներն ու դիտորդները սկսել են ահազանգել, թե 17 րոպե անց անձնագրերում դրվող կնիքն անհետանում է, և մի բարակ գիծ է մնում, մինչդեռ թանաքը պետք է օքսիդանար 12 ժամ անց: 4/07 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վալերի Կոսյանը պատմել է, որ իրենք էլ են նման ահազանգ ստացել և փորձարկում են կատարում. արդեն մեկ ժամ է անձնագիր են կնքել ու սպասում են, սակայն կնիքը չի անհետանում:

Միաժամանակ չեն դադարում դիտորդների ու ընտրողների ահազանգերը: Նշվում են կոնկրետ տեղամասեր ու ընտրողների անուններ: iDitord կայքում դիտորդները գրում են, որ որոշ տեղամասերում ընտրությունները ընդհատել են, անհետացող կնիքների մասին հայտնել են ԿԸՀ, սակայն ԿԸՀ-ն հրահանգել է շարունակել ընտրությունները՝ ուշադրություն չդարձնելով անհետացող կնիքներին:

Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

Ընդ որում, եթե ընտրությունների մասնակից կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, ապա ՀԱԿ-ը` որպես բլոկ, պետք է հաղթահարի 7 տոկոսի շեմը:

Հայաստանում ընտրություններին հետևելու են 647 միջազգային և 31 հազար տեղական դիտորդներ, ինչը հայկական ընտրությունների համար աննախադեպ թիվ է: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու համար իրենց առաքելություններն են ուղարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (258 դիտորդ),ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը(69), ԵԽԽՎ (37), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (22), ԱՊՀ Դիտորդական առաքելությունը (151), ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) և SILBA միջազգային կազմակերպությունը:

Նախնական արդյունքները կհրապարկվեն քվեարկությունից առնվազն 24 ժամ անց, իսկ վերջնական արդյունքները` քվեարկության 7-րդ օրը:

6  06.05.12 - ԱԺ ընտրություններ. "Ժառանգություն" կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյան
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---