Արցախի նախագահի պաշտոնի համար կպայքարեն չորս թեկնածուներ

Արցախի նախագահի պաշտոնի համար կպայքարեն չորս թեկնածուներ

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է Karabakh-open.info-ն, մայիսի 5-ին ավարտվեց ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը. նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու ցանկություն են հայտնել չորս քաղաքացիներ:

Ինչպես Karabakh-open.info-ին տեղեկացրեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովում` ինքնաառաջադրման կարգով իրենց թեկնածությունն են առաջադրել ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը եւ Վալերի Խաչատրյանը, ով այժմ չի աշխատում, բայց նախկինում զբաղեցնում էր ԼՂՀ ազգային ժողովի ընդհանուր բաժնի պետի պաշտոնը:

Բոլոր չորս թեկնածուներն էլ անկուսակցական են:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---