10/21 ընտրատեղամասում ընտրությունը նորմալ է ընթանում

10/21 ընտրատեղամասում ընտրությունը նորմալ է ընթանում

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն վարչական տարածքի 10/21 ընտրատեղամասում այս պահի դրությամբ 1925 ընտրողից արդեն մասնակցել է քվեարկությանը մոտ 200 ընտրող: Ինչպես հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Պողոսյանը, առավոտվանից կային խնդիրներ կապված կնիքի դրոշմի անհետացման հետ, սակայն թանաքը փոխելուց հետո ընտրությունը ընթանում է նորմալ հունով: Այս ընտրատեղամասում չկա շրջիկ ընտրատուփ:

Իր հերթին «Ընտրությունը քոնն է» ՀԿ ներկայացուցիչ, դիտորդ Գայանե Ասմարյանը նշեց, որ խախտումներ չեն արձանագրվել: Այս ընտրատեղամասում է քվեարկելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---