Ազգային ժողովի ընտրություններին արդեն մասնակցել է 380.417 մարդ

Ազգային ժողովի ընտրություններին արդեն մասնակցել է 380.417 մարդ

PanARMENIAN.Net - Ժամը 11.00-ի դրությամբ Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 380.417 մարդ, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 15.8 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հետևյալ թվերը. մայրաքաղաքում քվեարկեն են 119.220 ընտրող, Արագոծոտնի մարզում ` 19.995, Արարատում` 39.115, Արմավիրում` 27392, Գեղարքունիքի մարզում` 28.297, Լոռվա մարզում` 31.568, Կոտայքում` 36.856, Շիրակի մարզում` 27.112, Սյունիքում` 24.637, Վայոց ձորում 7.420 և Տավուշում` 18.805 ընտրող:

Խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով պայքարում են 8 կուսակցություն և մեկ դաշինք` իշխող «Հայաստանի Հանրապետական» (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ), «Ժառանգություն» «Հայաստանի Դեմոկրատական» (ՀԴԿ), «Հայաստանի Կոմունիստական» (ՀԿԿ), «Միավորված հայեր» (ՄՀԿ) կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունների դաշինքը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված են պատգամավորի 138 թեկնածուներ:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների ընթացքի մասին տեղեկությունները կհրապարակի քվեարկության օրը ժամը 12.00-ից սկսած, երեք ժամը մեկ: Իսկ ժամը 21.00-ին կհրապարակվեն ըստ մարզերի (մարզում նաև ըստ մարզկենտրոնների և մարզի 10000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների) և Երևան քաղաքի, մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ:

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակի քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, այսինքն մայիսի 7-ի կեսգիշերից սկսած մինչև երեկոյան ժամը 8-ը: Ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո կհրապարակվեն մայիսի 13-ին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---