Թեհրան. Օտարերկրյա ուժերի ներկայությունը Պարսից ծոցում սպառնում է տարածաշրջանային երկրների անվտանգությանը

Թեհրան. Օտարերկրյա ուժերի ներկայությունը Պարսից ծոցում սպառնում է տարածաշրջանային երկրների անվտանգությանը

PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցության նախարար Ահմադ Վահիդին խոստովանել է, որ օտարերկյա ուժերի ներկայությունը Պարսից ծոցում սպառնում է տարածաշրջանային երկրների անվտանգությանը: Բրիգադի գեներալը շաբաթ օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցում ասել է, որ օտարերկրյա ուժերի ներկայությունը Պարսից ծոցում ոչ միայն օգատակար չի լինի տարածաշրջանի երկրների համար, այլ նաև սադրիչ դեր կունենա և կխախտի անվտանգությունը տարածաշրջանում:

Իրանի ՊՆ ղեկավարը հավելել է, որ Պարիսից ծոցի երկրները չպետք է թույլ տան օտարերկրացիներին տեղակայել իրենց ուժերը տարածաշրջանում հանգստություն ապահովելու պատրվակով, հայտնում է «Ինովեշչանիեն»:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---