Խաչատուր Քոքոբելյանը քվեարկել է «հանուն նոր Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի»

Խաչատուր Քոքոբելյանը քվեարկել է «հանուն նոր Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի»

PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը քվեարկել է հանուն նոր Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի: Այս մասին նա լրագրողներին հաղորդեց Խորհրդարանական ընտրությունների մեկնարկից մի քանի ժամ անց` 10/07 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո:

«Քվեարկելիս մի բան էի մտածում, որ ընտրությունները լինեն վճռորոշ: Հուսանք, որ այս ընտրություններով կկարողանանք իրողությունը փոխել Հայաստանում թե´ քաղաքական, թե´ տնտեսկան և թե´ իրավական իմաստով»,- ասաց նա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարը դեռ տվյալներ չունի էական ու կոպիտ որևէ ընտրախախտման վերաբերյալ և հույս ունի, որ ընտրությունների այս խաղաղ ընթացքը կշարունակվի և այդպես էլ կավարտվի:

Նա նաև հայտնեց, որ «Ազատ դեմոկրատներ»-ը և «Ժառանգությունը» ունեն վստահված անձեր բոլոր ընտրատեղամասերում և հույս ունեն, որ դա կդառնա ընտրությունների ազատ և արդար անցկացման գլխավոր գրավականը:

Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

Ընդ որում, եթե ընտրությունների մասնակից կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, ապա ՀԱԿ-ը` որպես բլոկ, պետք է հաղթահարի 7 տոկոսի շեմը:

Հայաստանում ընտրություններին հետևելու են 647 միջազգային և 31 հազար տեղական դիտորդներ, ինչը հայկական ընտրությունների համար աննախադեպ թիվ է:

Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու համար իրենց առաքելություններն են ուղարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (258 դիտորդ),ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը(69), ԵԽԽՎ (37), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (22), ԱՊՀ Դիտորդական առաքելությունը (151), ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) և SILBA միջազգային կազմակերպությունը:

Նախնական արդյունքները կհրապարկվեն քվեարկությունից առնվազն 24 ժամ անց, իսկ վերջնական արդյունքները` քվեարկության 7-րդ օրը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---