Ազգային ժողովի ընտրություններին արդեն մասնակցել է 896.568 մարդ

Ազգային ժողովի ընտրություններին արդեն մասնակցել է 896.568 մարդ

PanARMENIAN.Net - Վերջին տվյալներով (14:00) Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 896.568 մարդ, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 35.54 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հետևյալ թվերը.

Երևանում քվեարկել է 270 609 մարդ, Արագածոտնում`47572, Արարատում` 86160, Արավիրում` 65 818, Գեղարքունիքում` 71009, Լոռիում` 79 999, Կոտայքում` 89 321, Շիրակում` 73 479, Սյունիքում` 53606, Վայոց ձորում` 18 468 և Տավուշում` 40527 ընտրության իրավունք ունեցող քաղաքացի:

Խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով պայքարում են 8 կուսակցություն և մեկ դաշինք` իշխող «Հայաստանի Հանրապետական» (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ), «Ժառանգություն» «Հայաստանի Դեմոկրատական» (ՀԴԿ), «Հայաստանի Կոմունիստական» (ՀԿԿ), «Միավորված հայեր» (ՄՀԿ) կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունների դաշինքը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված են պատգամավորի 138 թեկնածուներ:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների ընթացքի մասին տեղեկությունները կհրապարակի քվեարկության օրը ժամը 12.00-ից սկսած, երեք ժամը մեկ: Իսկ ժամը 21.00-ին կհրապարակվեն ըստ մարզերի (մարզում նաև ըստ մարզկենտրոնների և մարզի 10000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների) և Երևան քաղաքի, մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ:

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակի քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, այսինքն մայիսի 7-ի կեսգիշերից սկսած մինչև երեկոյան ժամը 8-ը: Ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո կհրապարակվեն մայիսի 13-ին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---