Սամվել Նիկոյանը քվեարկել է «հզոր ու փոփոխվող Հայաստանի համար»

Սամվել Նիկոյանը քվեարկել է «հզոր ու փոփոխվող Հայաստանի համար»

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին ընտանիքի հետ միասին քվեարկեց 2/10 ընտրատեղամասում: «Քվեարկության եկել եմ բարձր տրամադրությամբ, քվեարկել եմ մեծ հավատով ու վստահությամբ, քվեարկել եմ մեր երկրի ապագայի, կայուն զարգացման, խաղաղության ու անվտանգության, հզոր ու փոփոխվող Հայաստանի համար, որպեսզի յուրաքանչյուր հայ քաղաքացի կարողանա իր և իր ընտանիքի արժանապատիվ կյանքն ապահովել»,-իր քաղաքացիական պարտքը կատարելուց հոտո, լրագրողների հարցին ի պատասխան, ասաց ԱԺ նախագահը:

«Ինձ համար առավել քան կարևոր է, որ այս ընտրություններն անցնեն ազատ, արդար և օրինականության պայմաններում և որպեսզի յուրաքանչյուր ընտրող համոզված լինի դրանում: Իհարիկե, կարևոր է նաև, որ մեր ընտրողների համոզմունքը կիսի նաև միջազգային հանրությունը: Կարծում եմ՝ մենք կունենանք բավականին ակտիվ և տարբեր քաղաքական տեսակետներ արտահայտող, տարբեր քաղաքական ուժերի խճանկար ունեցող Ազգային ժողով, որտեղ քննարկումները կլինեն ակտիվ և բանավիճային սկզբունքով, և հետաքրքիր կլինի աշխատել այդպիսի խորհրդարանում»,- ասաց Նիկոյանը:

Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

Ընդ որում, եթե ընտրությունների մասնակից կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, ապա ՀԱԿ-ը` որպես բլոկ, պետք է հաղթահարի 7 տոկոսի շեմը:

Հայաստանում ընտրություններին հետևելու են 647 միջազգային և 31 հազար տեղական դիտորդներ, ինչը հայկական ընտրությունների համար աննախադեպ թիվ է: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու համար իրենց առաքելություններն են ուղարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (258 դիտորդ),ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը(69), ԵԽԽՎ (37), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (22), ԱՊՀ Դիտորդական առաքելությունը (151), ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) և SILBA միջազգային կազմակերպությունը:

Նախնական արդյունքները կհրապարկվեն քվեարկությունից առնվազն 24 ժամ անց, իսկ վերջնական արդյունքները` քվեարկության 7-րդ օրը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---