ICES-ը ոչ մի կոպիտ խախտում դեռ չի արձանագրել ԱԺ ընտրություններում

ICES-ը ոչ մի կոպիտ խախտում դեռ չի արձանագրել ԱԺ ընտրություններում

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԺ ընտրություններում Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդների առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը մեկնաբանել է ընտրական գործընթացը: «Ընտրությունները հանգիստ են անցնում, կազմակերպված, ոչ մի կոպիտ խախտում դեռ չի արձանագրվել»,-ասլ ե է Ալեքսանդր Ցինկերը:

Ըստ նրա, որոշ տեղամասերում, մասնավորապես, Վանաձորում, դիտորդները ավելի շատ էին, քան ընտրողները: «Այս ընտրությունների դրական կողմերից է նաև տեսախցիկների տեղադրումը ընտրատեղամասերում: Ճիշտ է, որոշ տեղերում մեզ թվաց, որ ընտրողներին «օգնում են»: Սակայն, ընդհանուր առմամբ, ընտրությունները նորմալ են անցնում»,-ասել է Ցինկերը՝ հիշեցնելով, որ մայիսի 7-ին կամփոփվեն ընտրությունների դիտարկման արդյունքները:

Առաքելության կազմում են 20 անկախ փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ 8 երկրներ, ԱՄՆ-ն ու Իսրայելը: ICES շտաբը գտնվում է Congress-Hotel-ում:

9  06.05.12 - ԱԺ ընտրություններ. Երևանի ընտրողները
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---