Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունները, ըստ Կենտրոն վարչական շրջանի 10/19 և 10/21 ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահների, անցնում է հանգիստ, ընտրախախտումներ դեռ չեն գրանցել, մարդիկ մասնակցում են ընտրություններին:
Մինչ այս պահը Կենտրոն համայնքի Խաչիկ Դաշտենցի անվ. 114 դպրոցում տեղակայված 10/19 տեղամասում իր ընտրության իրավունքից օգտվել է 562 մարդ:
Լևոն Շանթի անվ. թիվ 4 դպրոցում տեղակայված 10/21 ընտրատարածքում ևս ընտրություններն ընթանում են խաղաղ և առանց արտառոց դեպքերի: 10/21 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Տիգրան Պողոսյաը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամաս են այցելել մի շարք միջազգային դիտորդներ` 2 ԱՊՀ դիտորդական խումբ, ինչպես նաև դիտորդներ մի շարք կազմակերպություններից: Ըստ ընտրատեղամասի նախագահի` ընտրողների հոսքն ավելացել է 12:00-ից հետո, բայց ընտրատեղամասում հերթեր չեն առաջացել: