6 մայիսի 2012 - 20:55 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Gallup International Association. Համաձայն Exit-poll նախնական տվյալների, ՀԱԿ-ը խորհրդարան չի անցնում

Gallup International Association-ը հրապարակել է Exit-pollնախնական տվյալները, որոնք անցկացվել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ավելի քան 19 հազար ընտրողների շրջանում: Համաձայն հարցումների ՀՀԿ-ի համար քվեարկել է 44.44, ԲՀԿ-ի`28.81, ՀԱԿ-ի` 6.33, ՕԵԿ-ի` 6.16, «Ժառանգություն»` 5.92, ՀՅԴ` 5.18, Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 2.2, Միավորված հայեր` 0.45, Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն` 0.51 տոկոս:

Հարցումն անցկացվել է 19732 քաղաքացիների շրջանակում, որոնցից 9193-ը հրաժարվել են պատասխանել”

Համաձայն արդյունքների, հիմնական 6 կուսակցություններից, խորհրդարան չի անցնում միայն ՀԱԿ-ը, որը պետք է հաղթահարեր 7 տոկոսի շեմը:

ՖՈՏՈՇԱՐՔ