7 մայիսի 2012 - 11:43 AMT
ՀՀ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարը 1941 ընտրատեղամասերում, մնացել է 41 տեղամաս

Հայաստանի ԿԸՀ-ն թարմացրել է ընտրաձայների հաշվման արդյունքները: 11:30 դրությամբ համաձայն 1941 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 645 402 (44,05 %)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 443 179 (30,25 %)

«Ժառանգություն»` 84 497 (5,77 %)

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 103 825 (7,09 %)

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 83 824 (5,72 %)

«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 80 411 (5,49 %)

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 402 (0,37 %)

Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 510 (1,06 %)

«Միավորված հայեր» կուսակցություն` 2 993 (0,20 %):