Մատեուշ Պիսկորսկի. ԱԺ ընտրությունների թափանցիկությունը համապատասխան մարմինների բարեխղճության արդյունքն է![]() 7 մայիսի 2012 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների թափանցիկությունն այն հանգամանքի արդյունքն են, որ պատասխանատու մարմինները ստիպված չեն ինչ-որ բան թաքցնել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է լեհ դիտորդ Մատեուշ Պիսկորսկին: Նա օրինակ է բերել ընտրատեղամասերում տեղակայված դիտորդական տեսախցիկները: Միաժամանակ Պիսկորսկին հավելել է, որ ԱՊՀ երկրների թվում Հայաստանն ամենազարգացած կուսակցական համակարգն ունի և ընտրակարգը համապատասխանում է Կենտրոնական Եվրոպայի երկրներին: Դիտորդը նաև առանձնացրել է քաղաքացիների ակտիվությունը, որոնք եկել են կատարելու իրենց քաղաքացիական պարտքը, իսկ «դա արդեն իսկ վկայում է երկրում ժողովրդավարության մասին»: Իր հերթին դիտորդ Բարուխ Բեն Ներիան Իսրայելից հավելեց, որ «խորհրդարանական ընտրությունները Հայաստանում շատ հաջող էին»: Նա նաև նշեց ընտրողների ակտիվությունը, հայտնելով, որ երեկոյան ժամը 5-ին այն տեղամասերում, որտեղ եղել են դիտորդները, արդեն քվեարկել էր ընտրողների 60 տոկոսը: Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի՝ ICES դիտորդական առաքելության կազմում են 20 անկախ փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ 8 երկրներն, ԱՄՆ-ն ու Իսրայելը: Առաքելության ղեկավարն է ICES նախագահ Ալեքսանդր Ցինկերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |