Մայիսի 7-ին Թենիսի միջազգային ասոցիացիան՝ ATP-ն, հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը բարելավել է դիրքը 6 հորիզոնականով: Նա զբաղեցնում է 43-րդ տեղը 995 միավորով:
Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը նախկինի պես գլխավորում է Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 12020 միավորով, 9615 միավորով 2-րդ տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը (Իսպանիա): 3-րդ տեղում է Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա), նա իր ակտիվում 8520 միավոր ուներ:
Մայիսի 6-13-ը Նալբանդյանը կմասնակցի Մադրիդում ընթացող Մասթերս մրցաշարին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 4 մլն եվրո: