7 մայիսի 2012 - 14:26 AMT
Սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունումը և մասնագիտությունների հայտագրումը

Մայիսի 4-ին Գնահատման և թեստավորման կենտրոնում տեղի է ունեցել ԳԹԿ-ի ներկայացուցիչների և ՀՀ Պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ձևավորված ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հանդիպումը: ԳԹԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է 2012թ. ԲՈՒՀ-ում դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը:

Ըստ այդմ՝ դիմորդների փաստաթղթերի ընդունումը և մասնագիտությունների հայտագրումը իրականացվելու է մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում: Դիմրդը կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետությունների մեկ կամ մի քանի պետական և մասնավոր ԲՈՒՀ-երի՝ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտությունները:

Քննարկվել է նաև ՀՀ Օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների փաստաթղթերի ընդունման եղանակը, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացին առընչվող այլ հարցեր: