ԻԻՀ ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարասթը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունը կուղորդվի ավելի վաղ թույլ տված սխալներն ուղղելուն:«Իրանի և Ֆրանսիայի պատմական փոխհարաբերությունները լավ նախադրյալներ են ստեղծում լայն համագործակցության համար և կարելի է հուսալ, որ այդ պատմության նոր շրջանում մենք ավելի ադեկվատ կօգտագործենք առկա պոտենցիալները»,- ասել է Մեհմանփարասթը:
Նա նաև նշել է, որ Սարկոզիի վարկանիշը կտրուկ նվազել է տարբեր միջազգային հարցերում Վաշինգտոնի ցանկություններից նրա քաղաքական ընթացքի կախվածության պատճառով: