ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԲԱՑՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Եվրոպական ներդրողները, ինչպես նաեւ Թուրքիայի ու Ռուսաստանի կառավարությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերագործարկման ուղղությամբ: Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան երկաթուղային վարչությունում հանդիպման ժամանակ` ներկայացնելով այդ գերատեսչության նոր ղեկավար Դավիդ Օնոպրիշվիլուն: Ընդսմին Ժվանիան նշել է Աբխազիայի տարածքով Տրանսկովկասյան երկաթուղու վերաբացման շուրջ բանակցություններ սկսելու հնարավորությունը` վրացի փախստականների Աբխազիայի Գալի շրջան վերադառնալու պայմանով: Նշենք, որ ներկայումս փակ աբխազական հատվածը երկաթուղային հաղորդակցության միակ կապն է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---